Վազգեն Մանուկյանը մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, կանչվել է ՀՀ Քննչական կոմիտե հարցաքննության
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր ՀՀ Քննչական կոմիտեի կողմից ստացել է ծանուցագիր, որից պարզ է դառնում, որ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու փաստի առթիվ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, և որոշում է կայացվել է Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ։
Այդ նպատակով Վազգեն Մանուկյանը մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, կանչվել է ՀՀ Քննչական կոմիտե հարցաքննության՝ վերջինիս մեղադրանք առաջադրելու և որպես մեղադրյալ հարցաքննելու նպատակով։
Հ․Գ․ Վազգեն Մանուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները որևէ ազդեցություն չեն կարող թողնել նրա սկզբունքների, քաղաքական պայքարի և մեր երկրին սպառնացող աղետը կանխելու գործում նրա վճռականության վրա։