Քաղաքական

03.03.2021 17:40


Օնիկ Գասպարյանը նշանակվել է հինգ տարի ժամկետով և պաշտոնավարելու է հինգ տարի․ սահմանադրագետ (տեսանյութ)

Օնիկ Գասպարյանը նշանակվել է հինգ տարի ժամկետով և պաշտոնավարելու է հինգ տարի․ սահմանադրագետ (տեսանյութ)

Մասնակցում եմ այս հանրահավաքներին մի գաղափարի համար, որովհետև սա հայրենիքի համար է։ Այս մասին Բաղրամյան պողոտայում իր ելույթում ասաց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ առաջին անգամ է նման ֆորմատով ելույթ ունենում։

«Չեմ թաքցնի՝ վերջին երկու-երեք օրվա մեջ մենք՝ իրավաբաններով մեղմ ասած խճճված իրավիճակում ենք, բայց այսօր կարող ենք ասել ունենք հստակություն, ի՞նչ է տեղի ունեցել․ փետրվարի 25-ին ՀՀ թիվ մեկ զինվորականը գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը և մեր հերոս բազմաթիվ գեներալներ ասեցին այն իրականությունը, որը բոլորս ասում ենք, որ այս կառավարությունը պետք է հրաժարական տա, որ այս ամենի պայմաններում մենք ունենք անվտանգության սպառնալիք։ Եթե զինվորականները ասում են պետք է հրաժարական տա, ուրեմն անվտանգության խնդիր կա, չէ՞, ուրեմն մեզանից յուրաքանչյուրի անվտանգության հարց կա։ Դրան անմիջապես հաջորդում է շատ կանխատեսելիորեն վարչապետի առաջարկությունը, որ Օնիկ Գասպարյանին ՀՀ նախագահը պետք է ազատի պաշտոնից»,-ասաց Վարդևանյանը։

Նար խոսքով, Սահմանադրությամբ չկա կարգավորում, որ կարող է վարչապետը նախագահին առաջարկել ազատել ԳՇ պետին։ Օնիկ Գասպարյանը նշանակվել է հինգ տարի ժամկետով և պաշտոնավարելու է հինգ տարի։

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը