նիկոլ փաշինի ալիևացումն ու էրդողանացումը՝ ընդդեմ Հայաստանի
Երբ նիկոլ փաշինը, գոնե հրապարակավ ու շատերի համար դեռ Նիկոլ Փաշինյան էր, ավելին՝ հաճախորդ-ընդդիմադիր ճվճվիկ, ահա այդ շրջանում մի անգամ ճվճվաց, թե՝ «ո՛չ Հայաստանի ադրբեջանացմանը»: Դրանից մի քանի տարի անց, երբ փողոցային բթամիտ խուժանի ու իրենց և երկրի գլխին արկածներ որոնող ամբոխի միջոցով դարձավ Հայաստանի վարչապետ, արագորեն սկսեց կյանքի կոչել նաև իր այդ, թվում է, թե՝ ժխտմամբ արված հայտարարությունը:
Սկսվեց Հայաստանի «ադրբեջանացումը»: Երկրում հաստատվեց հստակ ընտանիքապետություն, որտեղ նիկոլ փաշինը հանդես էր գալիս հիստերիկ «ծեփագործի» ու ասֆալտի կատոկի, աննան՝ գլխավոր «գորշ կարդինալի» և «կասիրի» դերում, դե, ավագ դուստրն էլ նիկոլական քարոզչաֆելդֆեբելներին ուղղորդողներից մեկն էր: Դերեր հատկացվեցին նաև ազգուտակի այլ ներկայացուցիչների՝ լինեն աներձագ, հորեղբորորդի կամ քեռու բաջանաղի հորքուրի հարս:
Դա, ըստ էության, նշանակում էր որոշակի ժողովրդավարական հիմքեր, նաև՝ երբեմնի քրիստոնեական արժեքներ ունեցած երկրի հստակ «ադրբեջանացում», այսինքն՝ մոլեռանդ-կռապաշտներով լցոնված արևելյան հետամնաց բռնատիրություն, ի լրումն՝ անհավասարակշիռ, անձեռնահաս ու տհաս ղեկավարով ու նույնպիսի տկարամիտ նազիր-վեզիրներով:
Դա նիկոլ փաշինի ալիևացումն էր:
Բայց, եթե ալիևի (բնօրինակի) դրսևորումը, հիմնականում ուղղված լինելով իր դինաստիական կառավարումը պահպանելուն, նաև որոշակի օգուտներ էր բերում ու բերեց Ադրբեջանին, ապա նիկոլ փաշինի ալիևացումը ծառայում է բացառապես իր անձնիշխանությունն ամեն գնով պահպանելուն, ամենից կարևորը՝ Հայաստանի դեմ:
Հիմա արդեն նիկոլ փաշինը սկսել է «էրդողանանալ»: Կարճ և կոնկրետ: էրդողանը ամրապնդեց իշխանությունը՝ կարծեցյալ կամ իրական «ռազմական հեղաշրջում» կանխելու, զինվորականության զանգվածային ձերբակալությունների ու նմանօրինակ այլ քայլերի միջոցով: Հետո նաև փոխեց սահմանադրությունը և վարչապետից սահուն դարձավ նախագահ (այն, ինչ կարծես ուզում է կրկնել նիկոլը): Նա՝ էրդողանը, ի դեպ, հիմնականում նպատակ ունենալով ամրապնդել կամ երկարաձգել իր իշխանությունը, միաժամանակ հնարավորինս ուժեղացրեց Թուրքիայի տնտեսությունը, բանակը, դերն ու ազդեցությունը տարածաշրջանում, առաջին հերթին՝ իր մշտական թշնամիների դեմ:
Հիմա նիկոլ փաշինը, ալիևանալուց հետո, փորձում է մի հատ էլ էրդողանանալ: Դրա համար նա ՀՀ ԶՈՒ ԳՇ սաստիկ ուշացած ու ահավոր ակադեմիական ոճով արած հայտարարությունը ափալ-թափալ, իր «մեծ պապա» էրդողանին ձայնակցած, որակեց «ռազմական հեղաշրջման փորձ»:
Խնդիրն այն է սակայն, որ եթե ալիևն ու էրդողանը, իրենց պաթոլոգիկ իշխանամոլությանը զուգահեռ նաև իրենց երկրների ու ժողովուրդների համար են ինչ-որ բան անում, ապա նիկոլ փաշինի ալիևացումն էլ, էրդողանացումն էլ բացառապես ու միմիայն Հայաստանի ու հայության դեմ են ուղղված: Ի լրումն, Հայաստանը թուրքական տիպի ադրբեջանական խանության վերածելու փաշինի ու նրան սոսնձված անպատիվ, ազգուրաց ու անհայրենիք «փողի տոպրակների» հիմնական «միսիան» իրենց թուրք տերերին ծառայելն է...

Արմեն Հակոբյան