Կարծիք

03.03.2021 13:23


Հայրենիք ենք կորցնում, հայրենիք ենք կորցրել. կապիտան Պետրոսյանի դուստրը դիմում է ոստիկաններին և սպաներին

Հայրենիք ենք կորցնում, հայրենիք ենք կորցրել. կապիտան Պետրոսյանի դուստրը դիմում է ոստիկաններին և սպաներին
Մի պահ մոռացեք աթոռի, պաշտոնի, կոչումի, սեւի ու սպիտակի մասին: Հայրենիք ենք կորցնում, հայրենիք ենք կորցրել: Հոկտեմբեր 3-ին, երբ հայրս գնաց առաջնագիծ, չմտածեց ոչինչի մասին, չխնայեց իր ընտանիքը, անգամ սեփական կյանքը, որովհետեւ Հայրենիք էինք կորցնում: Պարոնայք ոստիկաններ, մի պահ հիշեք ձեր ծառայակից ընկերներին, չխնայեցին ոչ մի բան. հայրենիքն էր կանչում օգնության:
Պարոնայք սպաներ, հիշեք Իշխանին, Վահագին, Սերգեյին, Արթուրին...հիշեք բոլորին ու սթափվեք։ Մոռացեք ձեր ստամոքսի կանչը, մոռացեք ձեր կենցաղային պահանջներն ու արթնացրեք ձեր հոգու ամենախորքում քնած հային։ Ձեր այսօրվա ջայլամի պահվածքը վաղը ձեր իսկ սերունդները ձեզ չեն ներելու։ Այսօր բոլորս պարտավոր ենք ընտրել՝ կա՛մ հայ ենք, կա՛մ թուրք։
Ես հայ եմ, իսկ դու՞ք։
Մարգարիտա Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը