Քաղաքական

03.03.2021 11:25


Ես 100 տոկոսով պաշտպա­նում եմ Օնիկ Գասպարյանի դիրքո­րոշումը, կիսում եմ նրա մտահո­գությունները. ԱԱԾ նախկին պետ. «Հրապարակ»

Ես 100 տոկոսով պաշտպա­նում եմ Օնիկ Գասպարյանի դիրքո­րոշումը, կիսում եմ նրա մտահո­գությունները. ԱԱԾ նախկին պետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը ևս միա­ցել է Զինված ուժերի գլխավոր շտա­բի պետի ու 40-ից ավելի սպաների տարածած հայտարարությանը և սատարում է Փաշինյանի հրաժարա­կանը պահանջողներին: Բայց հանրահավաքների, ինչպես ինքը մեզ ասաց, չի գնում՝ իր պայքարն այլ կերպ է տա­նում: Թեպետ, մեզ ասացին՝ երկու օր առաջ նրան տեսել են Բաղրամյանում, սակայն դիմակով է եղել, շատերը չեն ճանաչել: Պարոն Համբարձումյանին մի քանի հարց ենք ուղղել այս և այլ թեմաների շուրջ:

-Պարո՛ն Համբարձումյան, ի՞նչ կարծիքի եք Գլխավոր շտաբի տարածած հայտարարության վերա­բերյալ:

-Իմ դիրքորոշումը, կարծում եմ, գիտեք, ես 100 տոկոսով պաշտպա­նում եմ Օնիկ Գասպարյանի դիրքո­րոշումը, կիսում եմ նրա մտահո­գությունները ու համարում եմ, որ մեր երկրում տեղի ունեցող այս բոլոր իրա­դարձությունները պետք է շատ արագ հանգուցալուծում ստանան, այլապես մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու:

-Իսկ ԱԱԾ-ի գործողություններն ինչպե՞ս եք գնահատում, երբ զբաղված է «ֆեյք» բռնելով:

-Ես հավատում եմ իմ գործընկերների ողջամտությանը, այդքան բան կասեմ: Մնացածը իրենք կհասկանան:

-Հավատո՞ւմ եք, թե՞ նաև ապա­վինում:

-Հավատում եմ և ապավինում եմ:

-Իսկ ողջամի՞տ են այդ գործո­ղությունները:

-Ես ընդհանուր կոնտեքստում եմ սա ասում, առանձին մի դիտեք: Ես հավատում եմ իմ գործընկերներին, հավատում եմ իրենց ողջամտությա­նը և վստահ եմ, որ իրենք իրենց հայրենիքին նվիրված զավակներ են ու ճիշտ կգնահատեն իրավիճակը:

-Պարո՛ն Համբարձումյան, ԱԱԾ-ն, ըստ Ձեզ, այն կառույցն է, որ պետք է «ֆեյք» բռնելո՞վ զբաղվի:

-Էստեղ խնդիրը մի նայեք, որ «ֆեյք» են բռնում: Հարյուրավոր, հա­զարավոր «ֆեյքեր» կան, էդ «ֆեյքերը» կան ու լինելու են, հարցը դա չէ: Հարցն այն է, որ այդ «ֆեյքի» մեջ եթե ինֆորմացիա է հրապարակվում, որն ինքնին հանցագործության հատկա­նիշներ է պարունակում, այսինքն՝ դա իր մեջ հանցակազմ է պարունակում, կամ էդ «ֆեյքերով» հրապարակում են պետական գաղտնիք կազմող տե­ղեկություններ, ապա ԱԱԾ-ն ու իրավապահ մյուս մարմինները պարտա­վոր են դրանով զբաղվել: Խնդրում եմ՝ սա Դուք հասկացեք ու մի կապեք պարոն Սաղաթելյանի (նկատի ունի ԱԱԾ-ի կողմից կալանավորված Արա Սաղաթելյանին) կամ մյուսի հետ: Ես սա ընդհանուր եմ գնահատում ու ասում:

-Պարզապես զավեշտալի իրա­վիճակ է ստեղծվել, այդ «ֆեյքին» հայտնաբերելու համար մի քանի հո­գու ձերբակալել են, սակայն «ֆեյքը» շարունակում է գրառումներ կատա­րել ու ծաղրել ԱԱԾ-ին:

-ՉԷ, մենք չենք խոսում էսօր՝ ապացույցներ կան, թե չկան: Ես Ձեզ ընդհանուր սկզբունքային մոտե­ցումն եմ ասում: Եթե կա «ֆեյքում» ինֆորմացիա, «ֆեյքն» ինչ է, «ֆեյքը» ինֆորմացիա տարածելու գործիք է, և ինչի համար են «ֆեյք» օգտա­գործում, որպեսզի տարածողները չերևան, չերևան հասարակության աչքին, չերևան իրավապահների տեսադաշտում: Այսինքն՝ չկարողա­նան հասկանալ, թե ով է ինֆորմա­ցիա տարածողը: Բայց եթե էնպիսի ինֆորմացիա է հրապարակվում, որ, էլի եմ կրկնում, իր մեջ հանցակազմի տարրեր է պարունակում, կամ պե­տական գաղտնիք պարունակող տե­ղեկություններ են հրապարակվում, էդ ժամանակ իրավապահ մարմիննե­րը պարտավոր են դրանով զբաղվել: Զբաղվել են երեկ, զբաղվելու են այսօր, զբաղվելու են վաղը:

-Այս ամենը չի՞ անլրջացնում ԱԱԾ-ի նման լուրջ կառույցի կերպարը:

-Դուք մի բան էլ իմացեք՝ ԱԱԾ-ն ունի բազմաթիվ ստորաբաժա­նումներ, եթե ԱԱԾ-ի մի որևէ ստորա­բաժանում դրանով զբաղվում է, դա չի նշանակում, որ մյուս ուղղություննե­րով աշխատանքներ չեն իրակա­նացվում կամ չպիտի իրականացվեն: Ամեն մեկն իր գործառույթն ունի:

-Շատ լավ, վերադառնանք ԳՇ հայտարարությանը. Դուք հիմա տեսնում եք, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարական տալ, մեծ հանրահավաք էր կազմա­կերպել...

-Թեկուզ ավելի մեծ հանրահա­վաք կազմակերպի, թեկուզ հարյուր հազար մարդ գնա էդ հանրահավաքին, միևնույն է, դրանով մեր երկրում ոչինչ չի փոխվելու: Մեր երկրում կա գլոբալ խնդիր, ու այդ խնդրի լուծումը միայն ու միայն արտահերթ ընտրու­թյունների մեջ է:

-Իսկ իր հեռացմամբ, թե իր կազմակերպմամբ արտահերթ ընտրությունների:

-Իհարկե, իր հրաժարականից հետո, այլապես արտահերթ ընտրու­թյունները դառնալու են անիմաստ: Ես կհամաձայնեի, որ առանց հրաժա­րականի արտահերթ ընտրություններ տեղի ունենային, եթե դրանց մասին հայտարարվեր դեռևս նոյեմբեր ամսին, ու Նիկոլ Փաշինյանը դրան գնար իր նախաձեռնությամբ, այլ ոչ՝ հանրային պայքարի արդյունքում:

-Ի դեպ, Դուք մասնակցո՞ւմ եք Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքներին:

-Ոչ:

-Ինչո՞ւ:

-Հետաքրքիր հարց եք տալիս: Որովհետև ես քաղաքականա­պես այդքան ակտիվ մարդ չեմ, իմ դիրքորոշումը գիտեք, թե ես ոնց եմ հայտնում»:

Այս խորագրի վերջին նյութերը