Լրահոս

03.03.2021 11:07


3 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 360 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

3 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 360 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մարտի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 360 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 172 816-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4021-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 168 է, ընդհանուր առողջացածներինը՝ 163 906, փաստացի բուժվողներինը՝ 4889: Մեկ օրում արվել է 2526 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 739 116 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը