Լրահոս

03.03.2021 10:52


Արագածոտնի մարզում 31-ամյա վարորդը Lexus-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն. հաջորդ օրը նա դիմել է հիվանդանոց

Արագածոտնի մարզում 31-ամյա վարորդը Lexus-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն. հաջորդ օրը նա դիմել է հիվանդանոց

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 28-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Սերգեյ Գեղամյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մարտի 1-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Ս. Գեղամյանը:

Ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Աշտարակի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը