Լրահոս

15.04.2009 14:47


Սևակ Արծրունի. «Նրանք, ովքեր ասում են, թե Ջավախքում խնդիր չկա կամ անձնական բիզնես շահեր ունեն, կամ...»

Սևակ Արծրունի. «Նրանք, ովքեր ասում են, թե Ջավախքում խնդիր չկա  կամ անձնական բիզնես շահեր ունեն, կամ...»

«Երկիր հայրենադարձության և հիմնավորման» միության նախագահ Սևակ Արծրունին և միության ծրագրերի պատասխանատու Ռոբերտ Թաթոյանը մտահոգված են, որ վերջերս ջավախահայության խնդիրը Հայաստանում ինչ-ինչ ուժերի ներքաղաքական շահարկումների առիթ է դարձել։ Խոսքը մասնավորապես վերաբերվում է «Վիրահայերի միասնություն» կազմակերպության համանախագահ Հայկ Սանոսյանի, ինչպես նաև որոշ թիֆլիսահայերի այն հայտարարություններին, որոնց համաձայն Ջավախքում ազգային և ջավախահայության խնդիրներ գոյություն չունեն։

-Ջավախքում խնդիրները շատ են՝ քաղաքական ակտիվիստների նկատմամբ հալածանքները, լեզվի խնդիրը, եկեղեցիների խնդիրը։ Նրանք, ովքեր ասում են, թե Ջավախքում խնդիր չկա  կամ անձնական բիզնես շահեր ունեն, կամ համագործակցում են վրացական իշխանությունների հետ և ուզում են, որ իրենց գործունեությունը չզիջի փոքրամասնության իրավունքների խնդրին,- ասել է Սևակ Արծրունին։

 

Այս խորագրի վերջին նյութերը