Փաշինյանը հակասում է ինքն իրեն. 2020 և 2021թթ․ նրա հայտարարությունները կառավարման կիսանախագահական ձևի մասին (տեսանյութ)
Հայաստանի վարչապետը մեկ տարի առաջ կտրուկ քննադատեց կառավարման կիսանախագահական ձևը։ Մեկ տարի անց` կտրուկ փոխեց իր դիրքորոշումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` մարտի 1-ին, Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքում Հայաստանին առաջարկեց անցնել կառավարման կիսանախագահական ձևի։ Իսկ 2020 թվականի հունվարին, կառավարման այդ համակարգը նա համարում էր «անպատասխանատու և աղետալի»:
Փաշինյանն իր այս մտափոխությունն, ըստ էության, արդարացնում էր նրանով, որ 2015-ին ընդունված, 2018-ին ուժի մեջ մտած Սահմանադրությունը ի հայտ է բերել մեծ թվով խնդիրներ ու ճգնաժամային իրավիճակների ռիսկեր:
«Մեր մեծագույն խնդիրը պետք է լինի Սահմանադրության այնպիսի կառուցակարգերի ստեղծումն ու ձևավորումը, որը կերաշխավորի կայունությունը, անվտանգությունը ՀՀ–ում և կբացառի այսպիսի ճգնաժամերի ձևավորումը»,–երեկ հրապարակում ասել էր նա։
Ըստ նրա` հանրաքվեն տեղի կունենա հոկտեմբերին, բայց մինչ այդ Սահմանադրության որոշ հոդվածներ կկարողանա փոխել նաև խորհրդարանը։
Մինչդեռ, 1 տարի առաջ` 2020-ի հունվարին Կապանում կայացած մամուլի ասուլիսում վարչապետը հայտարարել էր, թե Հայաստանի անկախությունից ի վեր կառավարման կիսանախագահական համակարգը ձախողված է եղել:
«Մենք բոլորս դա տեսել ենք գործնականում, և դա ապացուցված է: Սա կառավարման ձախողված համակարգ է, որը տանում է Հայաստանը դեպի ձախողում»,-ասել էր Փաշինյանը:
Հետաքրքրական է, որ այդ նույն ասուլիսում Փաշինյանը նաև անկեղծացել էր, թե վարչապետ դառնալուց հետո իրեն հաճախ խորհուրդ են տալիս անցնել կառավարման կիսանախագահական համակարգի: Բայց ինքը դրա հետ չի համաձայնում, քանի որ այդ պարագայում ամբողջ պատասխանատվությունն ընկնում էր վարչապետի վրա, բայց լծակները նախագահի ձեռքում են:
«Կարծում եմ, որ պետության ղեկավարը չպետք է իր պատասխանատվությունը գցի ուրիշների վրա: Կիսանախագահական մոդելը կառավարման անպատասխանատու համակարգ է: Մեր երկրում չպետք է որևէ «կիսա» լինի: Կամ մենք պետք է ունենանք խորհրդարանական համակարգ, կամ լիարժեք նախագահական»,-ասել էր Փաշինյանը ...
Նկատենք, որ վերջին անգամ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվե տեղի է ունեցել 2015-ի դեկտեմբերի 6-ին, երբ իշխանության գլուխ էին Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ու նրա ղեկավար Սերժ Սարգսյանը։ Այդ փոփոխությունների արդյունքում ՀՀ–ն կառավարման կիսանախագահական համակարգից անցավ խորհրդարանական համակարգին:
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. 2020 և 2021թթ․ նրա հայտարարությունները կառավարման կիսանախագահական ձևի մասին (տեսանյութ)
Հայաստանի վարչապետը մեկ տարի առաջ կտրուկ քննադատեց կառավարման կիսանախագահական ձևը։ Մեկ տարի անց` կտրուկ փոխեց իր դիրքորոշումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` մարտի 1-ին, Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքում Հայաստանին առաջարկեց անցնել կառավարման կիսանախագահական ձևի։ Իսկ 2020 թվականի հունվարին, կառավարման այդ համակարգը նա համարում էր «անպատասխանատու և աղետալի»:
Փաշինյանն իր այս մտափոխությունն, ըստ էության, արդարացնում էր նրանով, որ 2015-ին ընդունված, 2018-ին ուժի մեջ մտած Սահմանադրությունը ի հայտ է բերել մեծ թվով խնդիրներ ու ճգնաժամային իրավիճակների ռիսկեր:
Ըստ նրա` հանրաքվեն տեղի կունենա հոկտեմբերին, բայց մինչ այդ Սահմանադրության որոշ հոդվածներ կկարողանա փոխել նաև խորհրդարանը։
Մինչդեռ, 1 տարի առաջ` 2020-ի հունվարին Կապանում կայացած մամուլի ասուլիսում վարչապետը հայտարարել էր, թե Հայաստանի անկախությունից ի վեր կառավարման կիսանախագահական համակարգը ձախողված է եղել:
«Մենք բոլորս դա տեսել ենք գործնականում, և դա ապացուցված է: Սա կառավարման ձախողված համակարգ է, որը տանում է Հայաստանը դեպի ձախողում»,-ասել էր Փաշինյանը:
Հետաքրքրական է, որ այդ նույն ասուլիսում Փաշինյանը նաև անկեղծացել էր, թե վարչապետ դառնալուց հետո իրեն հաճախ խորհուրդ են տալիս անցնել կառավարման կիսանախագահական համակարգի: Բայց ինքը դրա հետ չի համաձայնում, քանի որ այդ պարագայում ամբողջ պատասխանատվությունն ընկնում էր վարչապետի վրա, բայց լծակները նախագահի ձեռքում են:
«Կարծում եմ, որ պետության ղեկավարը չպետք է իր պատասխանատվությունը գցի ուրիշների վրա: Կիսանախագահական մոդելը կառավարման անպատասխանատու համակարգ է: Մեր երկրում չպետք է որևէ «կիսա» լինի: Կամ մենք պետք է ունենանք խորհրդարանական համակարգ, կամ լիարժեք նախագահական»,-ասել էր Փաշինյանը ...
Նկատենք, որ վերջին անգամ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվե տեղի է ունեցել 2015-ի դեկտեմբերի 6-ին, երբ իշխանության գլուխ էին Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ու նրա ղեկավար Սերժ Սարգսյանը։ Այդ փոփոխությունների արդյունքում ՀՀ–ն կառավարման կիսանախագահական համակարգից անցավ խորհրդարանական համակարգին:
Աղբյուրը՝ armeniasputnik.am