Քաղաքական

02.03.2021 15:43


Փաստացի ապացուցվեց, որ Մարտի 1-ի հետևում կանգնած է Թուրքիան. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Փաստացի ապացուցվեց, որ Մարտի 1-ի հետևում կանգնած է Թուրքիան. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Եթե հիշում եք 2018 թվականի հայտարարվեց, որ Մարտի մեկի գործն ամբողջությամբ բացահայտված է, հետո գլխավոր գերագույն ստախոսը հայտարարեց, որ պարկուճների և այլնի խնդիր կա, դրա համար չեն կարողանում բացահայտել: Երեկ էլ մարտի մեկն իրենց համար տոն դարձած միջացառման ժամանակ հայտարարվեց, որ ֆոնն է բացահայտված:

Ես ձեզ ասեմ՝ Մարտի մեկի դատավարության ֆոնն իրոք բացահայտված է, բայց այն առումով, որ դա ունի հստակ աշխարհաքաղաքական ֆոն: Հիշե՛ք, թե ինչով էր զբաղված Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ, ավելի ճիշտ՝ ինչ էին պատվիրել աշխարհաքաղական շահառուները Փաշինյանին և թուրքական 5-րդ շարասյան մյուս ներկայացուցիչներին՝ քարոզել հայաստանցի-ղարաբաղցի հակադրություն, վարկաբեկել հայկական բանակը, որը հաղթանակ էր տարել Արցախում և քարոզել, որ Արցախը խոչընդոտում է ՀՀ քաղաքացիների բարեկեցիք կյանքին: Այս երեք ուղություններով հսկայական քարոզչական աշխատանք է տեղի ունեցել, որտեղ Փաշինյանն ունեցել է իր կարևորագույն դերակատարումը»,-ասել է քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը