Քաղաքական

02.03.2021 14:30


Նիկոլ Փաշինյանն ահաբեկելով, սպառնալով, կաշառելով մարդկանց տանելու է ընտրական տեղամաս. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ահաբեկելով, սպառնալով, կաշառելով մարդկանց տանելու է ընտրական տեղամաս. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

«Հանգուցալուծումը արտահերթ ընտրություներն են, բայց այդ արտահերթ ընտրությունները չի կարող և չպիտի անցկացնի տոտալ վարչական ռեսուս կիրառող մարդը: Երեկվա հանրահավաքը, ես բացարձակ մարտահրավեր չեմ համարում: Երեկվա հանրահավաքը ես գնահատում եմ Նիկոլ Փաշինյանի հերթական պարտությունը, որովհետև մի մարդ ով 2018 թվականին հարուր հազարներ էր փողոց հանում երեկ կարողացավ քերելով, այդ թվում՝ հոգեբուժարաններից, հիվանդանոցներից, դպրոցներից հավաքել ընդամենը 22000-23000 մարդ, դա Նիկոլի իշխանության տապալումն է»,-այսօր լրագրողներին ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Նիկոլ Փաշինյանը չի կարող այլևս լինել Հայաստանում ազատ և արդար որևէ գործընթացի, կլինի դա ընտրություն, կլինի հանրաքվե, որևէ գործընթացի կազմակերպիչ: Ես ձեզ վստահեցնում եմ որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չի անցկացնելու որևէ ընտրություն»,-հավելել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը