Քաղաքական

02.03.2021 11:53


Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանի մարտի 2-ի նիստի ընթացքում հայտնեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Քիչ առաջ ինձ փոխանցեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գրությունն այն մասին, որ երեք թեկնածուներից մեկը՝ Սամվել Գրիգորյանը, ինքնաբացարկ է հայտնել, ինչն անհնար է դարձնում հարցի քննարկումը, որովհետև Ազգային ժողովը պետք է երեք թեկնածուներից ընտրություն կատարի»,-ասաց Միրզոյանը:

ԱԺ նախագահը նշեց, որ հարցի քննարկումը պետք է հետաձգվի:

Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնի համար առաջադրվել էին Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները:

Այս խորագրի վերջին նյութերը