Քաղաքական

02.03.2021 12:02


«Նիկոլ Փաշինյանի երեկվա երթը ոտքերով Եռաբլուրը տրորել էր, Արցախի, զոհերի ու գերիների անարգում». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանի երեկվա երթը ոտքերով Եռաբլուրը տրորել էր, Արցախի, զոհերի ու գերիների անարգում». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Երեկ ոչ թե հանրահավաք էր, այլ խնջույք, որտեղ Նիկոլ Փաշինյանը օգտագործեց իր ողջ վարչական ռեսուրսը. այդպիսի բան Հայաստանի պատմության մեջ երբևէ չէր եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Երեկ փարթի էր, այլ ձևակերպում չկա: Այդ դըմփ-դըմփ-հուն և գոռում-գոչյունները շոու էր, փարթի, որևէ այլ գնահատական չեմ կարող տալ, երեկ նա կիրառեց աննախադեպ վարչական ռեսուրս, Հայաստանի պատմության մեջ չի եղել նմանատիպ դեպք, երեկվա երթը համարում եմ՝ ոտքերով Եռաբլուրը տրորել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա կարծիքով՝ երեկվա երթը զոհերի, Արցախի և գերիների անարգում էր. «Որևէ բացատրություն չկա այդ գոռում-գոչյուններին և ցնծությանը»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց՝ նամակներ է ստանում, որտեղ նրան ասում են, թե քաղաքացիններին բռնի ուժով տարել են Հանրապետության հրապարակ և սպառնացել աշխատանքից ազատել:

«Մի քանի օր է՝ նամակներն ու ահազանգերը չեն դադարում, որ մարդկանց Լոռիում, Սյունիքի, Գյումրիում, Երևանում և այլ քաղաքերում, այդ վայրերի դպրոցներից, հիվանդանոցներից բոլորին բռնի ուժով, աշխատանքից հեռացնելու սպառնալիքով, պարտադրել են մասնակցել երեկվա հանրահավաքին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը