Մեկնաբանություն

02.03.2021 11:45


Ինչպես անցավ Նիկոլի տոնը և ինչ է սպասվում

Ինչպես անցավ Նիկոլի տոնը և ինչ է սպասվում

Մարտի 1–ը տոն է, որը միշտ Նիկոլի հետ է։ Առնվազն 2008–ից այդպես է։

Երեկ Նիկոլ Փաշինյանը տոնում էր իր հերթական մարտի 1–ի «հոբելյանական» 13–րդ տարեդարձը։ Տոնում էր՝ վախն աչքերում, դերասանությունը՝ էության մեջ, ատելությունը՝ սրտի տակ։

Տոնում էին նաև թուրքերը, որոնք երեկվա տոնակատարությունների, գըմփ–գըմփ–հուերի տեղեկատվական հովանավորն էին, միջոցառման գլխավոր պատվիրատուն։

Տոնը Նիկոլի մոտ չստացվեց իր ուզած ձևով, բայց այդուհանդերձ որոշակի գլխաքանակ ապահովել ստացվել էր, ինչը որպես ինքնախաբեության միջոց կարող է աշխատել։ Գազելներով ու ավտոբուսներով հնարավոր էր դարձել հանրահավաքային մասովկա ապահովել։ Բայց նախկին էնտուզիազմը, մեղմ ասած, չկար։ Նախկին քնական էլ։

Նիկոլն ինքն իրեն ու իր շրջապատին դուխ տալու համար էր գլխաքանակ հավաքել, բայց քանի որ ինքն էլ, թիմն էլ գիտեն, թե ինչպես է այդ քանակը, որը 4–5 անգամ զիջում էր 2018–ի պատկերին, հավաքվել և ինչ գնով, ուստի ուրախության քիչ տեղ կար։

Ինչ մնում է Թուրքիային, ապա այդ երկիրը չի թաքցնում, որ ատամներով մինչև վերջ պահելու է իրենց Նիկոլ Փաշինյանին, քանզի նման շանս հազար կամ նույնիսկ 10 հազար տարին մեկ է առաջանում, երբ թշնամի երկրի ղեկավարն ամբողջությամբ բավարարում է քեզ։ Նիկոլն այդ դեպքերից է։

Մարտի 1–ին հանրահավաք հրավիրելով՝ Էրդողանը նպատակ ուներ նաև կանխել մյուս ուժային կառույցների անցումը Հայոց բանակի կողմը։

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հանրահավաքը Նիկոլի կազմակերպածի ճիշտ հակառակն էր։

Նիկոլենք ողջունում էին Շուշիի, Հադրութի, մյուս շրջանների հանձնումը, հազարավոր զոհերն ու Հայաստանի փոքրացումը, ծափահարում Թուրքիայից սպասվող էժան լոլիկի ու Ադրբեջանից սպասվող էժան խառը կանաչու համար։ Բաղրամյան պողոտայում լրիվ հակառակ մթնոլորտն էր։

Նիկոլենց մոտ պարտության փառաբանման և ի աջակցություն թուրքական բանակի միջոցառում էր։ Բաղրամյան պողատայում՝ հակառակը։

Թե ինչքան է ձգվելու այս լարված վիճակն ու ինչքան է տևելու նյարդերի պայքարը, դժվար է հստակ ասել, սակայն մեկ բան ակնհայտ է, որ հանգուցալուծումը շատ չի կարող ուշանալ, քանզի զուգահեռաբար քամվում է Հայաստանը։ Նիկոլն ու թուրքերը դեմ չեն քամվելուն։ Խնդիրը հայերիս պետք է հուզի։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը