Լրահոս

02.03.2021 11:32


6 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 240 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

6 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 240 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մարտի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 240 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 172 456-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4018-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 227 է, ընդհանուր առողջացածներինը՝ 163 738, փաստացի բուժվողներինը՝ 4700: Մեկ օրում արվել է 2951 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 736 590 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը