Կարծիք

02.03.2021 10:16


Թուրքի հանրահավաքի պիկին մասնակիցները 10 հազարից պակաս կլինեին

Թուրքի հանրահավաքի պիկին մասնակիցները 10 հազարից պակաս կլինեին
ԻՆՔՍ ԻՋԱ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ...
Բաղրամյան պողոտայում էի՝ հայերիս հանրահավաքին:
Մտքովս անցավ՝ օնլայն դիտարկել, թե ինչ է կատարվում զուգահեռ ընթացող թուրքի հանրահավաքում: Տեսա, որ բավականին բազմամարդ է, և դա կասկածի առիթ տվեց, որ դա ֆոտոշոփի արդյունք է, քանզի չի կարող Հայաստանում այդքան թուրք ապրել: Հետաքրքրասիրությունից դրդված՝ քայլերս ուղղեցի դեպի Հանրապետության հրապարակ: Նալբանդյան փողոցով հասա Սախարովի հրապարակ, այնտեղից՝ դեպի հանրահավաքի վայրն ու նկատեցի, թե ինչպես են մարդիկ խմբերով շտապում դեպի մետրո: Դա այն պահն էր, երբ պետական դավաճանը ելույթ էր ունենում: Այսինքն՝ դա հանրահավաքի պիկն էր, գագաթնակետը, և այդ պահի դրությամբ մասնակիցները 10 հազարից պակաս կլինեին, բայց ավելի չէին լինի՝ ոստիկաններով հանդերձ:
Մտա մարդկանց շարքերը, ցանկացա պարզել նրանց տրամադրվածությունը: Բոլորի դեմքերը դժգույն էին, դժգոհ, ակնհայտ երևում էր, որ նրանց ստիպողաբար էին բերել հրապարակ: Կային նաև ձայնային էֆեկտներ, և դինամիկներից հնչող <<Նիկոլ-վարչապետ>>, <<Նիկոլ-Նիկոլ>> բարձրագոչ վանկարկումներ: <<Ազատություն>> ռադիոկայանն ու դավաճանի պաշտոնական էջը նմանատիպ էֆեկտներով հանրահավաքը սարքել էին <<բազմամարդ>>, և դա խայտառակություն էր: Փաստորեն, հողատուն ողջ վարչական ռեսուրսն օգտագործեց, բայց կարողացավ մաքսիմում 10 հազար քաղաքացի հանել փողոց, այն էլ ստիպողաբար:
Եվ ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ Նիկոլ Փաշինյանը դիակ է, պարզապես քաղաքական դիակ: Քանի որ ինքս հնարովի բաներ չեմ սիրում, ինքս իջա Հանրապետության հրապարակ, որպեսզի իրավիճակը սեփական աչքերով տեսնեմ: Ի տարբերություն այդ արհեստական հանրահավաքի, ընդդիմության հանրահավաքը բազմամարդ էր, 25 հազարից ավելի մարդ կար:
Դե ինչ,
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը