ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմը կրկին հաստատում է իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները․ հայտարարություն
ՀՀ զինված ուժերը հայտարարություն է տարածել, որով արձագանքել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին և հորդորել է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։ Հայտարարությունում ասվում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։
Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և իրավունքի նորմերով»։
Հիշեցնենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները փետրվարի 25-ին հանդես էին եկել հայտարարությամբ, որում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականը՝ համարելով, որ ՀՀ վարչապետը և Կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ։