Կարծիք

01.03.2021 17:14


Կանգնում եմ բանակի կողքին` հույսով, որ մոտ է այն օրը, երբ ստիպված չենք լինի ամեն գիշեր քնել պետություն կորցնելու վախով

Կանգնում եմ բանակի կողքին` հույսով, որ մոտ է այն օրը, երբ ստիպված չենք լինի ամեն գիշեր քնել պետություն կորցնելու վախով
Շատ պարզ ցանկություն ունեմ այս պահին. այնպիսի Հայաստանում ապրենք, որ ստիպված չլինենք օր ու գիշեր մեծից փոքր մտահոգված լինել քաղաքականությամբ:
Յուրաքանչյուրս կարողանանք լիարժեք կենտրոնանալ մեր գործի վրա, ստեղծել, ստեղծագործել ու հենց դրանով էլ ամենամեծ օգուտը տալ թե´ երկրին, թե´ աշխարհին:
Հասկանում եմ, որ այդպիսի Հայաստան ունենալու համար քայլեր են պետք ու, բնականաբար, կանգնում եմ բանակի կողքին` հույսով, որ մոտ է այն օրը, երբ յուրաքանչյուրս կանցնենք մեր բնականոն կյանքին ու ստիպված չենք լինի ամեն գիշեր քնել պետություն կորցնելու վախով:
Հուսով եմ, որ նորից կդառնանք միասնական մեկ մեծ ընտանիք` Հայաստան, Արցախ, Սփյուռք:
Երգիչ Սիրուշոյի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը