Ապրիլի 7-ին կայացավ ջավախահայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի դատավճիռը, որով նա դատապարտվեց 10 տարվա ազատազրկման։
«Երկիր հայրենադարձության և հիմնավորման» միության նախագահ Սևակ Արծրունին և միության ծրագրերի պատասխանատու Ռոբերտ Թաթոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խիստ դատապարտել են դատավճիռը, այն դիտարկելով չափազանց ուռճացված։
-Դատավճիռը շատ կոշտ էր, դատավորը կարող էր որոշ դրվագներ այդ դատավճռից փոխարինել տուգանքներով։ Սա ապացուցում է, որ դատավորին կարգադրել էին, որ նա այդ կոշտ դատավճիռն ընդունի։ «Երկիր» միությունը դատապարտել է այս դատավճիռը և կոչ է արել հայությանը, սփյուռքահայությանն ու միջազգային կազմակերպություններին համապատասխանորեն արձագանքել կատարվածին,- ասել է Ռոբերտ Թաթոյանը։
«Երկիր» միության նախագահ Սևակ Արծրունին տեղեկացրել է, որ միությունն այս խնդրի կապակցությամբ շատ լուրջ աշխատանքներ է տանում եվրոպական կառույցների հետ, ինչի արդյունքներից է ապրիլի 14-ին Փարիզում Վրաստանի դեսպանատան դիմաց հարյուրավոր հայերի բողոքի ակցիան։
Ոչ ոք չէր սպասում 10 տարվա ազատազրկման դատավճռին