Մեկնաբանություն

01.03.2021 16:31


Ո՞վ պետք է ձևավորի իշխանությունը Հայաստանում՝ հայե՞րը, թե՞ թուրքերը

Ո՞վ պետք է ձևավորի իշխանությունը Հայաստանում՝ հայե՞րը, թե՞ թուրքերը

Խայտառակ կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանը չի հեռանում իշխանությունից ճիշտ այնպես, ինչպես հանձնված Շուշիից կամ Հադրութից չի հեռանա ադրբեջանցին, մինչև որ չքշես։ Ասել է, թե ի դեմս Նիկոլի իշխանության՝ մենք գործ ունենք թուրք–ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի հետ։

2008թ․ նախագահական ընտրություններից հետո իրավիճակը լարվում էր։ «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» կերակուրով կերակրեցին զանգվածներին ու տարան կրակի բերան՝ «Թող լիքը զոհ պահանջվի ինձնից բացի» ծրագրի շրջանակներում։

Նիկոլ Փաշինյանը հրահրեց ու կազմակերպեց բախումներ, գազազացրեց ամբոխին ու սրսկեց հակաղարաբաղցիական տրամադրություններով։ Նիկոլը դարձավ 10 զոհի մեղավոր։ Նիկոլը 10 մարդու գլուխ կերավ ու ծլկեց դեպքի վայրից։ Դա հայի արյուն թափելու գործում սկզիբն էր (դրանից հետո Նիկոլը տասնապատկեց, հարյուրապատկեց, հազարապատկեց հայի գլուխ ուտելու իր ցուցանիշները)։

«Մարտի 1»–ի հարցում ամենագլխավոր շահագրգիռը Թուրքիան էր, քանզի Հայաստանը ստանալու էր թուլացած իշխանություն, որի դեմ կարելի էր կռիվ տալ։

2008–ին պետությունը դիմակայեց թուրքական հարձակմանը, սակայն 2018–ին թուրքական 5–րդ շարասյանը հաջողվեց սողոսկել ՀՀ իշխանության մեջ, 2020–ին պատերազմ սադրել, պարտության տանել հայկական բանակը, վերացնել Արցախի պետականությունը, դառնալ հազարավոր հայորդիների սպանդի հեղինակ։

Նիկոլն ուզում է մնալ իշխանության, որպեսզի վերջնականորեն բավարարի թուրքական ծրագրերը, այն է՝ Սյունիքի հանձնում, ապա՝ Հայաստանի վերացում։

Հայկական զինված ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությունը միտված էր Հայոց պետականության կորուստը թույլ չտալուն։ Դա է պատճառը, որ Թուրքիան ձևականությունների հետևից չընկավ ու սկսեց բացահայտորեն պաշտպանել Նիկոլին։

Հիմա խնդիրը շատ հստակ է՝ ո՞վ պետք է իշխանություն ձևավորի Հայաստանում՝ ՀՀ քաղաքացինե՞րը, թե՞ թուրքերը։ Բաղրամյան պողոտայում՝ Հայոց բանակի կողքին կանգնած ուժերն են, իսկ Նիկոլի հավաքը Էրդողանի սրտով է։

Բաժանումն էլ է հստակ․ Նիկոլի կազմակերպած հանրահավաքը հօգուտ թուրքական բանակի է, իսկ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը՝ հօգուտ հայկականի։ Այսինքն՝ պատերազմը 2020–ի նոյեմբերի 9–ից հետո տեղափոխվել է խոր թիկունք՝ Հայաստանի մայրաքաղաք։ Թիկունքում պետք է հաղթել թուրքական 5–րդ շարասյանը, որպեսզի Հայաստանը շնչելու և զարգանալու հնարավորություն ստանա։

Ազգ, բանակ, հաղթանակ

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը