Քաղաքական

01.03.2021 14:58


Նիկոլ Փաշինյանի «հրոսակախումբը» մարտական պատրաստվածության է բերվել

Նիկոլ Փաշինյանի «հրոսակախումբը» մարտական պատրաստվածության է բերվել

Հրապարակը գրում է․ Այսօրվա հանրահավաքով Նիկոլ Փաշինյանը որոշել է ուժի ցուցադրություն բեմականացնել, որ ժողովուրդն իր հետ է։ Մի քանի օր է ահազանգեր ենք ստանում մարզերից, որ համայնաքապետերի, տարբեր պաշտոնյաների վրա թվեր են դրվել եւ նրանք զբաղված են այսօր մարդ բերելու գործով։

Ավելին, տեղեկացանք, որ հավսար-զգաստի են բերվել նաեւ կառավարական ամառանոցներում հերթապահություն անող հրոսակախմբերը, ովքեր նոյեմբերի 10-ից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական ամառանոցն են պաշտպանում։ Իշխանությունը ծրագրել է՝ եթե մի քանի տասնյակ հազար մարդ հավաքվի հրապարակ, ապա երթ են իրականացնելու դեպի Բաղրամյան՝ ՀՀ նախագահի նստավայր ու ընդդեմ Արմեն Սարգսյանի կոչեր հնչեցնելու, ով համարձակվել է չստորագրել Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը։

Չի բացառվում, որ իշխանությունը նաեւ բախումների տանի երկու ճամբարներին, քանզի Բաղրամյան փողոցում հավաքված ընդդիմադիրների եւ իր կողմնակիցների հանդիպումը չի կարող առանց դրա կայանալ։ Հրոսակախումբն էլ կիրականացնի ընդդիմադիրներին սադրելու, բռնություն կիրառելու գործը։

Այս խորագրի վերջին նյութերը