Վանաձորից ավտոբուսներով մարդկանց են բերում Երևան՝ միտինգի (տեսանյութ)
Մենք երեկ գրել էինք, որ Լոռու մարզպետարանից զանգել են դպրոցների տնօրեններին և պարտադրել, որ այսօրվա հանրահավաքի համար մարդաքանակ ապահովեն։ Ասել են, որ այդ մարդիկ այսօր ժամը 2-ին պետք է հավաքվեն Վանաձորի մշակույթի տան դիմաց, որպեսզի այնտեղից մարզպետարանի տրամադրած ավտոբուսներով շարժվեն դեպի Երևան՝ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հայտարարած հանրահավաքին։
Վանաձորից մեզ կադրեր ուղարկեցին, որտեղ երևում է, որ ավտոբուսներն արդեն պատրաստ կանգնած են Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տան դիմաց, որպեսզի միտինգավորներին բերեն Երևան։ Մեզ նաև տեղեկություն հասավ, որ մարզպետարանից 70 հազար դրամ են խոստացել նրանց, ովքեր կսադրեն միտինգի ընթացքում՝ բնականաբար Փաշինյանի հրաժարականը պահանջողներին։ Սրանից կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է հանրահավաքից հետո երթն անցկացնել Բաղրամյան պողոտայով, որտեղ իր հրաժարականը պահանջողներն են հավաքված։

Աղբյուրը՝ hraparak.am