Լրահոս

01.03.2021 20:21


Երթևեկության կազմակերպման փոփոխություն է եղել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում (ինֆոգրաֆիկա)

Երթևեկության կազմակերպման փոփոխություն է եղել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում (ինֆոգրաֆիկա)

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի մարտի 2-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 65/1 հասցեի (Արշակունյաց պողոտա-Մասիսի փողոց խաչմերուկի հատված) դիմացի ճանապարհահատվածի չկարգավորվող հետիոտնային անցման տեղամասում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են ՃՈ-ից։

Փոփոխության արդյունքում Արշակունյաց պողոտայի նշված հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:

Այս խորագրի վերջին նյութերը