Էթնոհոգեբան Կարինե Նալչաջյանը ԶԼՄ-ների ուշադրությանն է ներկայացրել իր տեսակետը հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացումների վերաբերյալ.
-Սա մեր արտաքին քաղաքակության այն եզակի խնդիրներից է, որտեղ բազմագործոն հետազոտություններ պետք է կատարել յուրաքանչյուր քայլ անելուց առաջ։ Հարկավոր է ոսկերչական աշխատանք կատարել, որովհետև սա իսկապես նրբագույն խնդիր է։
Կարինե Նալչաջյանի հավաստմամբ, թուրքերի նկատմամբ մեր բացասական ստերեոտիպն արդարացված է.
-Վերջին շրջանում, իհարկե՛, փոփոխություններ են եղել, և այդ փոփոխությունները բխում են ժողովրդական դիվանագիտությունից։ Պետք է նկատի ունենալ, որ ազգը, որպես հոգեբանական ամբողջություն, ունի իր յուրահատուկ հոգեկերտվածքը, և ազգի հոգեկերտվածքը բավական իներտ է իր բնույթով։
Էթնոհոգեբանը շատ կարևոր համարեց այն, որ թուրքերի հետ հարաբերակցվելու այս կոնտեքստում ՀՀ նախագահի անմիջապես հաջորդ քայլը եղավ Իրանի Իսլամական Հանրապետություն այցը, և «կարևորագույն ռազմավարական խնդիրների քննարկումը, որին անպայման պետք է լավատեսորեն նայել»։
-Կարծում եմ, որ սա նաև ինչ որ իմաստով «մեսիջ» է Թուրքիային, որ չիմանաք թե մեր շնչառությունը միայն ձեզանից կարող է կախված լինել,-հայտարարել է Կ. Նալչաջյանը։
Նախագահի այցը Իրան «մեսի՞ջ» է Թուրքիային