Կարծիք

28.02.2021 13:29


Դեպի պարտության շքերթ՝ մարտի 1-ին

Դեպի պարտության շքերթ՝ մարտի 1-ին

Համաշխարհային պատմության մեջ ընդունված է, որ պատերազմում հաղթող կողմը կազմակերպում է հաղթական շքերթ։ Դեռևս անտիկ շրջանից են հայտնի հռոմեացի նվաճողներ Մարկոս Կրասսոսի, Գնեոս Պոմպեոսի, Հուլիոս Կեսարի և այլոց հաղթական շքերթները, որոնց համար հատուկ կառուցվում էին Հաղթական կամարներ։ Հիշենք նաև 1945թ․ Մոսկվայում տեղի ունեցած հաղթական շքերթը, երբ խորհրդային ղեկավարության ոտքերի տակ էին նետվում գերմանական դրոշները։ Վերջերս, մեզնից ոմանք ցավով, ոմանք՝ խաղաղասերներն ուրախությամբ, տեսանք նաև Բաքվում կայացած հաղթանակի շքերթը։

Բայց մենք, որպես հինավուրց, բազմաչարչար ազգ, տարբերվում ենք աշխարհի բոլոր ժողովուրդներից։ Մենք, ի տարբերություն նվաճողական ազգերի, խաղաղասեր և պարտություն սիրող, երկրպագող ժողովուրդ ենք։

Կապիտուլյացիայից հետո, պարտության, նվաստացման, զոհերի պատասխանատուն արդեն երկու անգամ կազմակերպել է Պարտության շքերթ։

Սակայն, համարելով, որ Պարտությունը շատ հզոր էր՝ նա պատրաստվում է հերթական Պարտության շքերթ անցկացնել մարտի 1-ին։ Ըստ հավաստի լուրերի՝ այդ օրը վարչապետի ոտքերի տակ են նետելու հայոց եռագույնը, հայոց բանակի խորհրդանիշները։ Հայտնի է դարձել նաև, որ կառավարությունը հավանություն է տվել և շուտով ԱԺ-ն կընդունի նոյեմբերի 9-ը՝ որպես տոնական և ոչ աշխատանքային օր։ Նախագծի քննարկումներին մասնակցել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և հավանություն տվել նախագծին։ Նրանք նույնպես պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն մասնակցել Պարտության շքերթին, որպես Հ'պարտված քաղաքացիներ։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը