Լրահոս

27.02.2021 11:31


Կրկնակի վրաերթ Երևանում՝ Մալաթիայում գործող «Երևան Սիթիի» դիմաց․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Կրկնակի վրաերթ Երևանում՝ Մալաթիայում գործող «Երևան Սիթիի» դիմաց․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր, փետրվարի 27-ին, կրկնակի վրաերթի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմաններում Երևանի բնակիչ` 55-ամյա Արմեն Ա․-ն իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում` «Երևան Սիթիի» դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածները շպրտվել են հանդիպակաց երթևեկելի գոտի, որի հետևանքով էլ նրանցից մեկը կրկնակի վրաերթի է ենթարկվել Թալին քաղաքի բնակիչ` 23-ամյա Արիստակես Գ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայի կողմից։

Վարորդները, մինչև շտապօգնության ժամանումը, քաղաքացիների օգնությամբ օգնություն են ցուցաբերել վիրավորներին, ապա օգնել են նրանց՝ շտապօգնության ավտոմեքենանով տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Պարզվեց, որ նրանք եղել են սթափ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունը պարզում է մահացածի և վիրավորի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը