Կարծիք

27.02.2021 11:27


Մարդակերպ հրեշներ, հիմա արդեն եկել է ՁԵՐ վախենալու ժամանակը

Մարդակերպ հրեշներ, հիմա արդեն եկել է ՁԵՐ վախենալու ժամանակը
ՈՃԻՐ ԵՎ ՊԱՏԻԺ
Չաուշեսկուի թեմայով բեմադրված ներկայացման հետ կապված՝ երեկվանից իշխանական քարոզչական թևում վայնասուն է: Նրանք լացակումած գրառումներ են անում և նշում, թե բա՝ չի կարելի բռնություն ցուցադրել:
Ինչպես ասում էր դասականը՝ իյա, իրո՞ք:
Բա չեք հիշո՞ւմ, թե 2018-ի գարնանը քանի դագաղ շարեցիք ողջ մարդկանց բնակարանների մոտ, միայն այն բանի համար, որ նրանք ՀՀԿ անդամներ էին:
Բա չեք հիշու՞մ, թե ինչպես էիք մեր երեխաներին սպառնում ֆիզիկական ոչնչացմամբ, մեզ զգուշացնում՝ «մտածեք ձեր ընտանիքների մասին», «զգուշացեք ավտոմեքենայի տակ չընկնեք»:
Բա չե՞ք հիշում, թե ինչպես էիք ձեր հակառակ ճամբարի կանանց ծաղրանկարները սարքում, ճակատներին գրում անվայել խոսքեր, կախաղանի նկարներ տարածում՝ առանց մտածելու, որ այդ կանայք ունեն երեխաներ, ծնողներ, եղբայրներ, ամուսիններ:
Բա դուք չե՞ք հիշում, թե ինչ հոգեբանական տեռորի էին ենթարկել Էդուարդ Շարմազանովի աղջկան՝ Նարեին:
Բա դուք չե՞ք հիշում, թե ոնց էիք Հրայր Թովմասյանի երիտասարդ աղջիկներին քարշ տալիս ԱԱԾ:
Դուք հաշվեհարդարի կոչեր էիք անում այն դատավորի երեխաների նկատմամբ, ով համարձակվել էր փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը:
Ես ինքս երեք տարի շարունակ վախեցել եմ երեխայիս թույլատրել մենակ խաղալ բակում, տանս կողպեքն էլ կրկնակի ամրացրել եմ: Քանի որ, ինչպես ձեր ցռան բռնապետն է ասում՝ իմ հետևից կարող է գային:
Մարդակերպ հրեշներ, հիմա արդեն եկել է ՁԵՐ վախենալու ժամանակը: Իհարկե, մենք ձեզ նման շակալ չենք և ընտանիքին չենք սպառնում, բայց ինչպես նշեց Սիսիանի քահանան՝ ՍՊԱՍԵՔ ԱՍՏԾՈ ԴԱՏԱՍՏԱՆԻՆ:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը