Քաղաքական

27.02.2021 09:08


Դիլիջանի քաղաքապետի պաշտոնակատարն անձնական տվյալների ձևաթղթում իր սեռի դիմաց գրել է՝ «արու» (լուսանկար)

Դիլիջանի քաղաքապետի պաշտոնակատարն անձնական տվյալների ձևաթղթում իր սեռի դիմաց գրել է՝ «արու» (լուսանկար)

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Դավիթ Սարգսյանը նշանակվել Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Որոշումը հրապարակված է e-gov.am կայքում։

Մինչդեռ Mediaport տելեգրամ-ալիքը հայտնում է, որ Դիլիջանի քաղաքապետի պաշտոնակատարը բենզալցակայանի նախկին աշխատակից է։ «Սակայն զավեշտն այսքանով չի ավարտվում, Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը անձնական տվյալների ձևաթղթում իր սեռի դիմաց գրել է «արու»:

Նա միջնակարգ մասնագիտական կրթություն ունի, անգամ սխալ է գրել իր ավարտած ֆակուլտետի անունը, ապա շտկել է»,-նշել է Mediaport-ը։

Այս խորագրի վերջին նյութերը