Քաղաքական

26.02.2021 15:59


Պուտինը ԼՂ շուրջ իրավիճակը քննարկել է ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ներկայացուցիչների հետ

Պուտինը ԼՂ շուրջ իրավիճակը քննարկել է ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ներկայացուցիչների հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ` քննարկելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք այսօր ձեզ հետ կքննարկենք ղարաբաղյան կարգավորման շուրջ իրավիճակը»,-ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը