Քաղաքական

26.02.2021 14:52


«Փաշինյանն ատամներով կառչել է իշխանությունից և ինքնուրույն չի հեռանա. նա պետք է հրաման ստանա իրեն բերողներից` «սորոսականներից»». ռուս ռազմական փորձագետ

«Փաշինյանն ատամներով կառչել է իշխանությունից և ինքնուրույն չի հեռանա. նա պետք է հրաման ստանա իրեն բերողներից` «սորոսականներից»». ռուս ռազմական փորձագետ

Ռուս ռազմական փորձագետ Միխայիլ Տիմոշենկոն մեկնաբանել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի` կառավարության հրաժարականի պահանջը: Տիմոշենկոն «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Երևանը չպետք է գնար Ադրբեջանի հետ հարաբերությունների սրման.

«Առանց այդ էլ պարզ էր, թե ինչպես է դա ավարտվելու: Դա չէր հասկանում միայն ինքը՝ Փաշինյանը: Եվ հիմա նա ատամներով կառչել է իշխանությունից և ինքնուրույն չի հեռանա: Նա պետք է հրաման ստանա նրանցից, ովքեր իրեն բերել են: Իսկ նրան բերել են «սորոսականները»: Տիմոշենկոն հավելել է, որ այս իրավիճակում ինքը գլխավոր շտաբի կողմից է: Նրա կարծիքով, Փաշինյանը լուրջ սխալ է թույլ տվել Բաքվի հետ հարաբերություններում նոր սրման ժամանակ, և այժմ ստիպված կլինի վճարել սխալի համար:

«Մարդիկ ձեռնոցի պես փոխում են իրենց հայացքները, միայն թե կերակրամանը քթի տակ լինի: Ընկեր Փաշինյանը նույնպես ունի կերակրաման, ինչպես նաև «սորոսականների» մյուս մասը: Ի՞նչ կարելի է ասել: Անհասկանալի է, թե ինչի վրա էր հույս դնում Երևանը. Որ Ռուսաստանը կխառնվի ու նրա համար կպայքարի Ադրբեջանի հե՞տ: Բայց չստացվեց»,-ամփոփել է Տիմոշենկոն:

Հիշեցնենք, որ նախօրեին Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտարարությամբ նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նշենք, որ երեկ Yerevan.today կայքը հրապարակել էր հարցազրույց ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի հետ, որում մասնավորապես նշված էր, որ ԳՇ պետի տեղակալը ծիծաղել է՝ լսելով «Իսկանդեր»-ի 1 կրակոցի 10 տոկոսով պայթելու մասին և հավելել, որ դա լուրջ չէ: Վերոնշյալ հարցազրույցից հետո ՊՆ-ն պարզաբանում տարածեց առ այն, որ Yerevan.today կայքում հրապարակված հոդվածում խեղաթյուրվել է Տիրան Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը: Պարզաբանումից քիչ անց Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիրան Խաչատրյանին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը