Հ1-ի և նիկոլականների լեփ-լեցուն Հանրապետության հրապարակը և իրականությունը
Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող ստախոսը և նրան սպասարկողները երեկ խայտառակվեցին, քանի որ իրենց երազած հանրահավաքը Երևանի Հնարապետության հրապարակում այդպես էլ մնաց երազանք...
Որքան էլ Հ1-ի օպերատորները կաշվից դուրս գալով այնպիսի ռակուրսներից էին անում նկարահանումները, որ հեռուստադիտողների մոտ կարծիք ստեղծվի, որ Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է և դավաճանին հաջողվել է կրկնել այն, ինչ նա արել էր 2018 թ-ի ապրիլի վերջին նույն վայրում, իրականում, նույնիսկ ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործելով իշխանություններին հաջողվել էր հրապարակ բերել շատ քիչ մարդ... Այդ փաստն արձանագրել է նույնիսկ իշխանություններին սատարող և սպասարկող հայտնի սորոսական ՀԿ-ներից մեկի ղեկավարն, ըստ որի Հանրապետության հրապարակում հավաքվածների թիվը եղել է 10 200 մարդ... Ըստ ընդդիմադիրների հանրահավաքին ավելի քիչ մարդ է մասնակցել....
Ստացվում է՝ 2,9 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում "ժողովրդի" վարչապետնը 10 հազար մարդու է հավաքում ու նրանց հետ կոնսուլտացիաներ է անում, թե ինչպես ղեկավարի երկիրը... Սա խայտառակություն էլ չէ... Սա ողբերգություն է... Մտածելով, որ Հ1-ի միջոցով խաբել են հեռուստադիտողներին և կարողացել են վերջիններիս համոզել, որ Հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չկա, նիկոլականները և իշխանություններին սպասարկողները լծվել էին հանացանցում մարդկանց խաբելու անպատվաբեր գործին... Ավելի լավ բան չմտածելով, Նիկոլին սատարողները և սպասարկողները իրենց էջերուն ակտիվորեն սկսեցին տեղադրել 2018 թ-ի ապրիլի վերջին նույն վայրում տեղի ունեցած հանրահավաքների լուսանկարները՝ հույս ունենալով, որ ոչ ոք չի տեսնի, որ իրենց կողմից տեղադրված լուսանկարներում ծառերը կանաչապատ են, շատրվանն էլ՝ ջրառատ...
Եթե նիկոլականների կողմից համացանցում կազմակերպված էժանագին քայլերը և կեղծիքները սպասելի էին, ապա զզվելի էր Հ1-ի պահվածքը, որի օպերատորներն ամեն ինչ արեցին, դիմեցին բազում մանիպուլյացիաների՝ որպեսզի գրեթե դատարկ Հանրապետության հարպարակը լեփ-լեցուն ներկայացնեին...
Հ.Գ. Ի դեպ, Գյումրիում իշխանական որոշ ներկայացուցիչների կոչերին՝ հավաքվել Վարդանանց հրապարակում և մեկնել Երևան՝ դավաճան Նիկոլի հանրահավաքին մասկակցելու համար, արձագանքել էին մի 20 հոգի...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից