Մեկնաբանություն

26.02.2021 12:05


Իշխանազրկված փաշինի ադմինիստրատիվ ու համազգեստափոխ «ժողովուրդը»

Իշխանազրկված փաշինի ադմինիստրատիվ ու համազգեստափոխ «ժողովուրդը»

Քաղաքական անցուդարձից քիչ թե շատ գլուխ հանող և ինքնուրույն տրամաբանող ցանկացած անհատ՝ անկախ իր կողմնորոշումներից կամ հայացքներից, թերևս պարզորոշ ընկալում է ակնհայտը. նիկոլ փաշինը Հայաստանում այլևս չունի իշխանություն: Իսկ ունի՞ նիկոլ փաշինն աջակիցներ: Այսինքն կա՞ն մարդիկ, որոնք արդարացնում են դավաճանությունը, արդարացնում են ավելի քան 5000 երիտասարդ զինվորների ու սպաների սպանությունը, արդարացնում են Արցախը, Հադրութը, Շուշին թուրքին հանձնելը: Կա՞ն նիկոլ փաշինին ու նրա «քայլախունտային» աջակցողներ:

Անշուշտ, այդպիսի անձինք կան: Առաջին հերթին նրանք կան Թուրքիայի ու Ադրբեջանի իշխող վերնախավում: Պատահական չէ, որ Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի գեներալիտետի հայտարարությանն ամենից օպերատիվ արձագանքեցին թուրքական կառավարական շրջանակները, զորօրինակ, Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց, թե դատապարտում են «ռազմական հեղաշրջման փորձը», ինչով, գործնականում բուռն ու բացեիբաց աջակցություն հայտնեցին իրենց կամակատար ու չարուխալեզ նիկոլ փաշինին:

Հատկանշական է, որ առաջնահերթ հենց թուրքական իշխանությունները և նիկոլ փաշինը ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը գնահատեցին նույն ձևակերպմամբ. «ռազմական հեղաշրջման փորձ»: Մինչդեռ, պարզից էլ պարզ է, որ դա ռազմական հեղաշրջման փորձ չէր, այլ նիկոլ փաշինին անցնցում հեռանալու համար տրված ևս մեկ, թերևս՝ վերջին շանս: Հակառակ դեպքում՝ գեներալիտետը նախ նիկոլ փաշինին ու նրա «քայլախունտայի» առաջին էշելոնի գործիքները կմեկուսացներ և հետո միայն հանդես կգար որևէ հայտարարությամբ:

Բայց չշեղվենք հիմնական հարցից. կա՞ն նիկոլ փաշինին աջակցողներ, այսպես ասենք, թուրքերից ու ալիև-փաշաևներից բացի:

Իհարկե, նաև ՀՀ քաղաքացիություն ունեցող զանազան անձինք կան, որ կուրորեն շարունակում են աջակցել նիկոլ փաշինին ու, փաստորեն, կամովին մտնում են նրա գործած աններելի մեղքերի տակ: Հասկանալի է նաև, որ այդ աջակիցների թիվը երկրաչափական պրոգրեսիայով նվազում է: Չնայած պարզ է նաև, որ փետրվարի 25-ին նիկոլ փաշինի բոլոր աջակիցները չէ, որ նրա կոչով Հանրապետության հրապարակ էին գնացել՝ նրան աջակցելու: Ինչպես, նկատենք, փաշինի աջակցության հավաքից բացակայում էին մի ամբողջ շարք «կարկառուն» քայլականներ:

Բայց ովքե՞ր էին, ի՞նչ «բազմություն» էր հավաքել նիկոլ փաշինը՝ առավել քան 1 միլիոն բնակչությամբ Երևանում: Չնայած ֆոտո և տեսանկարահանման մանիպուլյատիվ հնարքներով ահռելի բազմություն ցույց տալու համար փաշինական կացնային պրոպագանդների ջանքերին, պարզորոշ երևաց, որ հազիվ 6-7 հազար, «քարը պայթի»՝

9-10 հազար ներկա կա, հիմնականում հավաքված հրապարակի շատրվանամերձ հատվածում: Այս հարցում էլ «անօդաչու» տեսանկարահանող միջոցները մերկացրեցին փաշինական պրոպագանդայի սնանկությունը:

Նախ, փաշինի կոչով փաշինին աջակցելու եկած, «թավիշի» վերջի մասին վանկարկողների որակական կազմի մասին: Հավաքվածների կամ ավելի ճիշտ՝ հավաքածների առնվազն 45-50 տոկոսը փաշինի ձեռքի տակ եղած պետական հիմնարկներից հապշտապ «բերման ենթարկված» չինովնիկական պլանկտոնի ներկայացուցիչներն էին, լիներ դա կառավարության, նախարարությունների, թե ԱԺ աշխատակազմերից: Այսինքն, հարկատուների միջոցներով վարձատրվող պատական ծառայողներին գործազրկվելու սպառնալիքով, աշխատանքային ժամին, բերել էին հողատու-կապիտուլյանտին իբր թե՝ աջակցելու:

Հաջորը, քանակական առումով գերակշռում էին ակնհայտորեն համազգեստափոխված, այսինքն՝ համազգեստը սովորական հագուստով փոխարինած ոստիկանները: Դա հստակ նկատվում էր նրանցից շատերի «սերժանտական» սանրվածքից, ովքեր չէին կռահել գլխարկ դնել:

Մնացյալ մի քանի հարյուր կամ գուցե 1000 հոգին էլ լյումպենական այն «զանգվածն» է, որը միշտ է սատարում «իր սրտի փրկչին» և որի համար Շուշին «սթից քաղաք էր», Քարվաճառն ու Ջաբրայիլն էլ՝ նույն բանը, որի ներկայացուցիչները շինծու «խրամատների» հողաթմբերի վրա խրոխտ կանգնած սպառնալիքներ ու հայհոյանքներ էին տալիս հայ մարդկանց:

Խնդրեմ, «դրոնային» ևս մեկ հատկանշական պատկեր՝ նիկոլ փաշինի երթից: Դժվար չէ նկատել, թե երթի այն մասում, որը ենթադրաբար ամենից խիտը պետք է լիներ, այսինքն՝ «առաջնորդամերձ հատվածը», ոչ միայն կիսադատարկ է, այլև ամուր շրջափակված է «կարմիր բերետավոր» ոստիկանական համազգեստ զբաղեցնող սուբյեկտների շղթայով:

Մեծ հաշվով, նիկոլ փաշինը չունի «ժողովուրդ», ինչպես չունի իշխանություն:

Նա չափազանց շատ վնաս է պատճառել նույն այդ ժողովրդի ազգային և պետական շահերին, նա և իր տիկինը կերել են այդ ժողովրդի հազարավոր զավակների գլուխը, որպեսզի այսօր ունենան աջակիցներ: Նրան մնում է միայն ահա այդ «հրապարակային ժողովուրդը»՝ ադմինիստրատիվ ռեսուրսով «բերման ենթարկված» կամ համազգեստափոխ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը