Լրահոս

26.02.2021 11:02


8 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 283 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

8 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 283 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում փետրվարի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 283 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 171 510-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3996-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 181 է, ընդհանուր առողջացածներինը՝ 163 165, փաստացի բուժվողներինը՝ 4349: Մեկ օրում արվել է 3947 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 720 629 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը