Լրահոս

15.04.2009 12:21


Ահարոն Ադիբեկյան. «Պետք է մտածենք, թե 50-100 տարի հետո մեզ մոտ ի՞նչ լեզու է հնչելու»։

Ահարոն Ադիբեկյան. «Պետք է մտածենք, թե 50-100 տարի հետո մեզ մոտ ի՞նչ լեզու է հնչելու»։

«Հայ-թուրքական հարաբերությունների սոցիալական և հոգեբանական խնդիրները» թեմայի շուրջ Մամուլի ազգային ակումբում զրուցել են սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և էթնոհոգեբան Կարինե Նալչաջյանը։

-Այս հարցը մեր կենտրոնի հետազոտության ոլորտում է գտնվում 1990 թվականից, երբ Հայաստանն անկախանում էր, և հարց էր ծագում, թե արտաքին քաղաքականության վեկտորն ինչ ուղղություններով պետք է գնա։ Ժամանակ առ ժամանակ հանրությունն այն կարծիքի էր, որ մենք պետք է զարգացնենք հարաբերությունները Եվրամիության, Ռուսաստանի, Պարսկաստանի, Միացյալ նահանգների հետ։ Թուրքիան որպես պարտնյոր չի դիտարկվել,- ասել է Ահարոն Ադիբեկյանը։

Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման հետևանքների մասին, սոցիոլոգ Ադիբեկյանն ասել է, թե «քանի որ մենք անհետացող ժողովուրդների դասին ենք պատկանում, մենք պետք է մտածենք, թե 50-100 տարի հետո մեզ մոտ ի՞նչ լեզու է հնչելու»։

 

Այս խորագրի վերջին նյութերը