Լրահոս

26.02.2021 09:55


Երևանի Եղվարդի խճուղում 58-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով կողաշրջված վիճակում հայտնվել է ջրահեռացման համար փորված փոսում

Երևանի Եղվարդի խճուղում 58-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով կողաշրջված վիճակում հայտնվել է ջրահեռացման համար փորված փոսում

Այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանում, ժամը 08:45-ի սահմաններում 58-ամյա Նիկոլայ Ա.-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Դավիթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղում, կողաշրջված վիճակում հայտնվել է ջրահեռացման համար փորված փոսում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Մինչ փրկարարների ժամանումը, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից:

Այս խորագրի վերջին նյութերը