Այսօր ժամը 13-ին հանրահավաք է նախատեսվում Բաղրամյան պողոտայում, ապա` երթ
Ոչ մի սադրանք տեղի չի ունեցել, գիշերը ես բավականին ուշ գնացել եմ, ամեն ինչ նորմալ է։ Այս մասին առավոտյան Բաղրամյան պողոտայում հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով 24news-ի՝ ինչպես է անցել գիշերը հարցին։
Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց, որ ժամը 11-ին ԱԺ խորհրդի նիստ է, որը պետք է քննի նաև, թե արտահերթ նիստի պահանջը բավարարի, թե ոչ, կամ ավելի ճիշտ՝ ինչպես անցկացնի, քանի որ անհրաժեշտ 35 ստորագրությունը կա։
Ժամը 13-ին հանրահավաք է նախատեսվում Բաղրամյան պողոտայում, ապա` երթ։
Ժամը 16-ից 18-ը, ըստ Մանուկյանի, կսպասեն արտահերթ նիստին, որտեղ մի հարց է քննարկվելու՝ ռազմական դրության վերացում։
Իշխանությունը, ըստ նրա, հոգեվարքի մեջ է, վերջնական ավարտի հասցնելու համար համաժողովրդական շարժում է պետք։ «Տեղեկություն ունենք, որ շրջաններից մարդիկ են ցանկանում գալ... Ուզի չուզի՝ պետք է գնա»-,հայտարարեց ընդդիմության առաջնորդը։
Վազգեն Մանուկյանը նշեց նաև, որ Հայաստանի անվտանգությունը գտնվում է 0 վիճակում։ «Սրանից ավել վատացնել գրեթե հնարավոր չէ, չնայած Նիկոլը Իսկանդերի մասին խոսելով՝ ավելի նվազեցրեց այդ անվտանգության մակարդակը»,-ասաց նա։
Բանակը հեղաշրջում չի արել, չնայած եթե հեղաշրջում էլ աներ՝ ես դեմ չէի լինի, ասաց Մանուկյանը՝ անդրադառնալով ԶՈւ ԳՇ երեկվա հայտարարությանը կառավարության հրաժարականի վերաբերյալ։
Այսօր ժամը 13-ին հանրահավաք է նախատեսվում Բաղրամյան պողոտայում, ապա` երթ
Ոչ մի սադրանք տեղի չի ունեցել, գիշերը ես բավականին ուշ գնացել եմ, ամեն ինչ նորմալ է։ Այս մասին առավոտյան Բաղրամյան պողոտայում հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով 24news-ի՝ ինչպես է անցել գիշերը հարցին։
Ժամը 13-ին հանրահավաք է նախատեսվում Բաղրամյան պողոտայում, ապա` երթ։
Ժամը 16-ից 18-ը, ըստ Մանուկյանի, կսպասեն արտահերթ նիստին, որտեղ մի հարց է քննարկվելու՝ ռազմական դրության վերացում։
Իշխանությունը, ըստ նրա, հոգեվարքի մեջ է, վերջնական ավարտի հասցնելու համար համաժողովրդական շարժում է պետք։ «Տեղեկություն ունենք, որ շրջաններից մարդիկ են ցանկանում գալ... Ուզի չուզի՝ պետք է գնա»-,հայտարարեց ընդդիմության առաջնորդը։
Վազգեն Մանուկյանը նշեց նաև, որ Հայաստանի անվտանգությունը գտնվում է 0 վիճակում։ «Սրանից ավել վատացնել գրեթե հնարավոր չէ, չնայած Նիկոլը Իսկանդերի մասին խոսելով՝ ավելի նվազեցրեց այդ անվտանգության մակարդակը»,-ասաց նա։
Բանակը հեղաշրջում չի արել, չնայած եթե հեղաշրջում էլ աներ՝ ես դեմ չէի լինի, ասաց Մանուկյանը՝ անդրադառնալով ԶՈւ ԳՇ երեկվա հայտարարությանը կառավարության հրաժարականի վերաբերյալ։
Աղբյուրը՝ armeniasputnik.am