Կարծիք

26.02.2021 08:38


Ոստիկանի մահակը տանկի դեմ անզոր է

Ոստիկանի մահակը տանկի դեմ անզոր է

Երեկ հավանաբար ծախու դավաճանն ու իր պիղծ շքախումբը չհասկացան իրականությունը կամ վերստին չարաշահեցին ժողովրդին բախման չտանելու, իրավիճակը կտրուկ չսրելու, ցնցումներից խուսափելու ցանկությունն ու պատրաստակամությունը:

Բացատրեմ` բանակը սատարում է ժողովրդին ու պահանջում ձեր հրաժարականն, այլ խոսքով` կա՛մ ինքնակամ եք գնում, կա՛մ ժողովրդական ցասման ալիքը սրբում-սատկացնում է ձեզ, ինչին դուք, նույնիսկ ոստիկանության, դատախազաքննչական ու ԱԱԾ կատարածուներով հանդերձ, բնականաբար, չեք կարող որևէ բան հակադրել, որևէ կերպ դիմագրավել` բախման դեպքում բանակը պաշտպանելու է ժողովրդին, ու առնվազն հանցավոր միամտություն է կարծել, թե ժողովրդին լռեցնելու համար գործադրված ոստիկանի մահակը գործելու է տանկի վրայով. անհնար է պահել իշխանությունը, երբ ժողովրդի վահանը թեև դավաճանված, բայց դեռ կանգուն բանակն է:

Զուր եք կարծում` Արմեն Սարգսյանը կստորագրի Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու հրամանը, կձերբակալեք մի քանիսին, և այլն` այս ամենը միայն սրելու է իրավիճակը, քանզի բանակը ձերքայլական ուսապարկերը չեն, ժողովուրդը ձեր նենգադավ ամբոխը չէ, ուստի հրաժարականից ու անցնցում հեռացումից զատ ամեն հաջորդ գործողություն միայն սրելու է իրավիճակն ու ի վնաս ձեզ` իշխանափոխությունը միայն ձեզ է պետք` ժողովուրդն այլևս կարող է նաև հեղափոխությամբ իշխանությունը վերցնել:

Երեկ հարյուրավոր կարծիքներ եմ լսել իրավիճակը կտրուկ սրելու, մինչևիսկ ամենաուղիղ իմաստով վզներիցդ բռնելու ու պատերին ծեփելով, ասֆալտին փռելով` ձեզ իշխանությունից վտարելու մարդկանց պատրաստակամության մասին, այսօր գտնվեք առավել խոհեմ` համբերության արդեն լի բաժակն ուր որ է կթափվի, անհնար կլինի շուրջ չորս ամիս համբերող պահանջատիրության արդար ձեռքից փրկել ձեր լեշերը, հավատացեք` մինչևիսկ արդարացի դատաքննության իրավունքը ձեզ համար երազանք կդառնա:

Մեր երկու թշնամի պետությունների դրածոն մեր երկրում եթե տեղ ունի, ապա միայն բանտախցում:

Սթափվեք ու հանձնվեք, կապիտուլյանտի իշխանությունը կապիտուլացված է:

#Նիկոլը_պետք_է_հեռացվի:

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը