Հայ ժողովրդի իշխանությունն այլևս օտարված է Հայաստանից
Աննախադեպ է:
Թուրքիան պաշտոնապես դատապարտում է Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխությանն ուղղված գործողությունները, և այլևս բաց տեքստով, փաստորեն, իր լիակատար աջակցությունն է հայտնում Հայաստանի գործող վարչախմբին:
Այո, ճիշտ կարդացիք, հարգելի հայրենակիցներ` Թուրքիան: Ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ն, ոչ էլ` վարչախմբի բարեկամ Ադրբեջանը, հենց Թուրքիան:
Հայաստանը փաստացի ղեկավարող վարչախումբը այլևս չի կարող խոսել հայ ժողովրդի իշխանության մասին, առավել ևս` Հայաստանի ժողովրդի անունից, որովհետև ժողովրդի կողմից իրեն վստահված այդ իշխանությունը փաստացի հանձնել է դարավոր և բացահայտ թշնամի երկրների ղեկավարությանը:
Փաստորեն, Հայ ժողովրդի իշխանությունն այլևս օտարված է Հայաստանից:
Հետևաբար, Հայ ժողովրդի, ինչպես նաև` բացառապես բոլոր պետական ինստիտուտների գործողություններն՝ ուղղված հայ ժողովրդի իշխանությունը Հայաստան վերադարձնելուն` արդարացված են և օրինական:
Հ.Գ․ ԱԺ մեծամասնության 80 պատգամավորներից գոնե կեսը Հայ չե՞ն։

Խնդրեմ հղումը` https://ria.ru/20210225/armeniya-1598923430.html...
Եզրահանգումը միակն է:
Հայաստանը փաստացի ղեկավարող վարչախումբը այլևս չի կարող խոսել հայ ժողովրդի իշխանության մասին, առավել ևս` Հայաստանի ժողովրդի անունից, որովհետև ժողովրդի կողմից իրեն վստահված այդ իշխանությունը փաստացի հանձնել է դարավոր և բացահայտ թշնամի երկրների ղեկավարությանը:
Փաստորեն, Հայ ժողովրդի իշխանությունն այլևս օտարված է Հայաստանից:
Հետևաբար, Հայ ժողովրդի, ինչպես նաև` բացառապես բոլոր պետական ինստիտուտների գործողություններն՝ ուղղված հայ ժողովրդի իշխանությունը Հայաստան վերադարձնելուն` արդարացված են և օրինական:
Հ.Գ․ ԱԺ մեծամասնության 80 պատգամավորներից գոնե կեսը Հայ չե՞ն։
Կարեն Ճշմարիտյանի ֆեյսբուքյան էջից