Քաղաքական

25.02.2021 22:15


Թուրքիայի նախագահի խոսնակը դատապարտել է «ռազմական հեղաշրջման» փորձը Հայաստանում

Թուրքիայի նախագահի խոսնակը դատապարտել է «ռազմական հեղաշրջման» փորձը Հայաստանում

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը գրառում է արել՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին:

«Դատապարտում ենք հեղաշրջման փորձը Հայաստանում: Հեղաշրջումները միշտ խախտել են ժողովրդավարական գործընթացները և քաոս ստեղծել: Կոչ ենք անում արագ կարգավորել Հայաստանում տիրող իրավիճակը»,-գրել է Քալընը Twitter-ում:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ նման կոչով և հայտարարությամբ հանդես էր եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ նշելով, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները գնահատում է որպես հեղաշրջման փորձ և վռականորեն դատապարտում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը