21-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ մոր նախկին ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 21-ամյա երիտասարդի կողմից 47-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2021թ. փետրվարի 20-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, անձնական հարցերը պարզաբանելու նպատակով, 21-ամյա երիտասարդը Երևան քաղաքի Պարոնյան փողոցում հանդիպել է մոր նախկին ընկերոջը: Վերջիններիս միջև խոսակցությունը վերածվել է քաշքշուկի, որից հետո երիտասարդը, մտնելով նշված փողոցում գտնվող արագ սննդի կետ, խոհանոցից դանակ է վերցրել և վերադառնալով, 47-ամյա տղամարդուն սպանելու դիտավորությամբ, մեկ անգամ հարվածել է նրա կենսական կարևոր օրգանների՝ պարանոցի և ըմպանի հատվածին՝ պատճառելով պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ վնասվածք: Այնուհետև գիտակցելով նրան մահ պատճառելու իրական հնարավորությունը՝ անտարբերություն է դրսևորել և նրան օգնություն ցույց տալու ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է: