Քաղաքական

25.02.2021 16:02


Բանակը տվեց Փաշինյանի՝ ամենակարևոր թշնամու անունը, որը սպառնում է ՀՀ անվտանգությանը. Վ․Մանուկյան (տեսանյութ)

Բանակը տվեց Փաշինյանի՝ ամենակարևոր թշնամու անունը, որը սպառնում է ՀՀ անվտանգությանը. Վ․Մանուկյան (տեսանյութ)

Այս իշխանությունը հոգեվարքի մեջ է, նա փորձում է ժողովրդին բանակի դեմ հանել, դա իր ձեռագիրն է, ժողովրդին բաժանել տարբեր հատվածների և բախումներ հրահրել, դրա համար մեզ պետք է վճռականություն և զսպվածություն: Առաջին փուլն է, որ Նիկոլ Փաշինյանին այսօր դեն շպրտենք, և սկսվում է երկրորդ փուլը՝ վերականգնել մեր հայրենիքը և ստեղծել արդար, հզոր Հայաստան. այսօր Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» ակցիայի ժամանակ նշեց շարժման առաջնոր Վազգեն Մանուկյանը:

«Այսօր բանակի և ժողովրդի միասնության օրն է այսօր դա առավել ևս ընդգծվեց, սա հեղաշրջում չէ, բանակը ունի սահմանադրական իրավունք նշել ամենակարևոր թշնամուն, որն սպառնում է ՀՀ անվտանգությանը և նա նշեց՝ դա նիկոլ Փաշինյանն է: Մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքն այդ մարդն է, որն պետք է հեռացվի»,-նշեց նա:

Վազգեն Մանուկյանը կոչով դիմեց Ոստիկանությանը, ԱԱԾ և պետական մյուս կառույցներին միանալ բանակին, միասնական անել հայտարարություն և պահպանել ժողովրդի անդորրը։

«Կոչ եմ անում նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որոնք ընկել են ծուղակի մեջ՝ դուրս եկեք այդ ծուղակից, խմբակցությունից, մի վերցրեք այդ սև բիծը ձեր վրա, միևնույն է՝ պատմության մեջ Նիկոլ Փաշինյանի վրա մնալու է սև բիծ, մի մարդ, որ ջարդեց մեր երկիրը և ամեն օր շարունակում է անել դա: Կոչ եմ անում ժողովրդին, հավաքվել այստեղ, մենք պետք է վերջացնենք այն, ինչ սկսել ենք: Դիմում եմ շրջանների ժողովրդին տեղերում հանրահավաքներ անել, ինչքան շատ ու հզոր լինենք, այնքան դժվար կլինի նրան բախումներ առաջացնել»,–ասաց նա:

Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում էր, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ։ Հայտարարությունում նաև նշվում էր, որ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունից հետո հանդես եկավ ուղիղ եթերով, որի ժամանակ ասաց, որ ստորագրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը