ԶՈՒ հայտարարությունը քաղաքականությանը խառնվել չէ, պետությունում գործերը լավ չեն․Արտակ Դավթյան
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը Զինված ուժերի՝ վարչապետի ու կառավարության հրաժարականը պահանջելու մասին հայտարարությունը քաղաքականությանը խառնվել չի համարում, հայտնում է «Ազատություն»-ը։
-Դուք կարծում եք, որ զինվորականներն իրավունք ունեի՞ն նման հայտարարություն անելու։ Կա գնահատական, որ չունեին քաղաքական հայտարարություններ անելու իրավունք։
-Եթե հայտարարություն արել են, ուրեմն, կարծում եմ, որ ունեցել են այդ իրավունքը։ Ես կարծում եմ, որ ցանկացած մարմին կարող է հայտարարություն անել, դրա համար կա ղեկավար, որը կրում է պատասխանատվություն հայտարարության համար։ Քաղաքականությանը խառնվելու որևէ բան չեմ տեսնում։ Տեսնում եմ, որ պետությունում գործերը լավ չեն, դա է ասում, որ ընդհանուր իրավիճակն այնքան էլ բարվոք չէ, որը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների։