Եթե բախումներ լինեն և արյուն թափվի՝ Փաշինյանին այլևս ոչ ոք չի ների. Բոզոյան
Լավ է ուշ, քան երբեք. քաղաքագետ Երվանդ Բոզոյանն այսպես է մեկնաբանում ՀՀ ԶՈՒ ԳՇ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին տարածած հայտարարությունը։
«ԳՇ հայտարարությունը տրամաբանական է, բայց մի քիչ ուշացած»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, ապա, ըստ քաղաքագետի, դա արդեն գնացող վարչապետի հայտարարություն է։ Նրա խոսքով`գուցե Փաշինյանը փորձի իր կողմնակիցների միջոցով պահպանել ֆիզիկական անվտանգությունը, նույնիսկ փորձի քաղաքացիական պատերազմ հրահրել, բայց դա նրան չի հաջողվի, քանի որ բոլորն էլ հասկանում են` պարտված վարչապետն իր քայլերով վնաս է հասցնում պետությանը։
«Եթե ինքը փորձի զինված խմբերով պաշտպանվել, փորձել հրահրել քաղաքացիական պատերազմ, շատ վատ հետք կարող է թողնել, նաև իր ֆիզիկական և նաև կողմնակիցների ֆիզիկական անվտանգությունը երաշխիք չի ունենա, որովհետև, եթե բախումներ լինեն և արյուն թափվի, ապա նրան և նրա կողմնակիցներին այլևս ոչ ոք չի ների»,-նշեց Բոզոյանը։
Քաղաքագետի խոսքով` նույնիսկ եթե իշխանությունը զենք կիրառի, ապա բումերանգի էֆեկտով այն դեպի իրենց կուղղվի։