Օրինակ վերցրեք զինված ուժերից, անցեք ժողովրդի կողմը՝ փրկելով Ոստիկանության ծառայողի ձեր պատիվը. Ոստիկանության գեներալ-մայոր Համբարձումյանը և Արդարադատության գեներալ-մայոր Պետրոսյանը դիմել են սպաներին
Հայաստանի ոստիկանության հարգելի սպաներ ու շարքայիններ, մոտեցավ պատմական պահը ազատվելու հայրենիքի դավաճանից ու վերջ դնելու թրքաբարո իշխանավորների կապանքներին: Այս մասին հայտարարություն են տարածել Ոստիկանության պետի նախկին տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը և Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը:
«Դա գիտակցեցին երկրի զինված ուժերը, որի ղեկավարությունը, հանձին գլխավոր շտաբի, կտրուկ պահանջեցին գլխավոր պետական դավաճանի հրաժարականը:
Հարգելի կոլեգաներ
Այս պահին դուք եք մնացել այն միակ պատվարը, որի թիկունքում է պատսպարվել գլխավոր ստահակը: Ժամանակն է՝ գիտակցեք ձեր պատմական հնարավորությունը, թոթափեք կույր հնազանդությունը ու չկատարեք պետական դավաճանի դրածո ձեր հանցագործ ու խեղկատակ ղեկավարների հրամանները: Օրինակ վերցրեք զինված ուժերից, անցեք ժողովրդի կողմը՝ փրկելով ոտիկանության ծառայողի ձեր պատիվն ու արժանապատվությունը: Դրանով դուք կկանխեք արյունահեղությունը, որին ձգտում է գլխավոր պետական դավաճանը: Նա դեռ չի հագեցել հինգ հազարից ավելի մեր զավակների արյունից»,-ասված է հայտարարության մեջ: