Լրահոս

25.02.2021 12:17


5 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 282 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

5 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 282 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում փետրվարի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 282 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 171 227-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3179 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3988-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 467 է, ընդհանուր առողջացածներինը՝ 162 984, փաստացի բուժվողներինը՝ 4255: Մեկ օրում արվել է 3488 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 716 682 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը