Փաշինյանը ստախոս է, իր արածն անբարոյականություն է․ Կարեն Վրթանեսյանը՝ «Իսկանդերի» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ
Տեխնիկական «բռակ» ցանկացած սպառազինություն էլ կարող է ունենալ, բայց տվյալ դեպքում կատարյալ անհեթեթություն է պնդել, թե պայթել է 10 տոկոսով, դա աբսուրդ է, նման բան չկա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ով ասել էր, թե նախկին իշխանությունները գուցե պատասխանեն, թե ինչու կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով։
«Նիկոլ Փաշինյանը, իհարկե, հաստատ չի ասում, բայց այնպիսի տպավորություն է ստեղծում, թե իբր «Իսկանդեր»-ը չի պայթել։ Դա կատարյալ սուտ է, Նիկոլ Փաշինյանը ստախոս է»,-ասաց նա։
Ռազմական փորձագետն ասաց, որ ցանկացած դեպքում, հաշվի առնելով արագությունները, ճնշումները, որ ազդում են թռիչքի ժամանակ, ինչ-որ բան տեսականորեն կարող է շարքից դուրս գալ, բայց Հայաստանի դեպքում նման բան չի եղել։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է մարդկանց մոլորեցնել, իր սխալներից շեղել և տպավորություն է ստեղծում, թե իբր այդ հրթիռը չի պայթել։
Իսկ հրթիռի 10 տոկոս պայթելու հայտարարության մասին Կարեն Վրթանեսյանն ասաց, որ դա ընդհանրապես աբսուրդ է և նույնիսկ չարժե քննարկել։ «Դա կրակել են հակառակորդի վերահսկողության տակ եղած թիրախի ուղղությամբ։ Այո, իմ ունեցած տեղեկություններով Շուշիի վրա են կրակել, բայց չպայթելու թեմա չի եղել։ Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, կատարյալ անբարոյականություն է»,-ասաց նա և նշեց, որ «Իսկանդեր»-ը լիարժեք աշխատել է։
Նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն անում է ակնհայտ կեղծ հայտարարություններ, որոնք րոպեների ընթացքում հերքվում են, շատ հաճախ ինքը իրեն է հակասում և ինքը իրեն է հերքում։ «Սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը հարվածում է հայ-ռուսական հարաբերություններին, դրա հետևանքները մենք տեսանք նաև պատերազմի ժամանակ»,-ասաց նա։