Լրահոս

25.02.2021 08:59


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է (ձնաբուք) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է (ձնաբուք) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Տավուշի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Արթիկ-Ալագյազ և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տավուշի մարզում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է (ձնաբուք) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 550 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Այս խորագրի վերջին նյութերը