Քաղաքական

24.02.2021 20:11


«Մենք «Իսկանդերի» հետ խնդիր չենք ունեցել, ինձ համար անհասկանալի էր այդ մարդու հայտարարությունը». Մովսես Հակոբյան

«Մենք  «Իսկանդերի» հետ  խնդիր  չենք ունեցել, ինձ համար անհասկանալի էր այդ  մարդու հայտարարությունը». Մովսես Հակոբյան

«Մենք «Իսկանդերի» հետ խնդիր չենք ունեցել, ինձ համար անհասկանալի էր այդ մարդու (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին) հայտարարությունը, որովհետև ինքը և առհասարակ մեր կողմից ոչ ոք չի կարող իմանալ, թե քանի տոկոսն է պայթել, որովհետև դա միայն կարող է հաշվարկել հակառակորդը, որովհետև ես գիտեմ, որ կրակել են հակառակորդի վրա»,-այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» մարտունակությանն առնչվող հայտարարությանը:

«Վստահ եմ, որ մարտունակ է եղել «Իսկանդերը»: Լավ կլինի՝ բանակից չխոսի մարդ, ով գիտելիքներ չունի:

Ինքն ընդհանրապես զինվորական գործից գաղափար չունի և ինչքան խոսի, այդքան սխալներ է թույլ տալիս:

Դժվար է մեկնաբանել մի մարդու խոսքերը, ով բանակից, բանակի բարեփոխումներից գաղափար չունի և առհասարակ չգիտի՝ ինչ է նշանակում բանակի բարեփոխում:

Զինվորին տռուսիկ-մայկա կամ կլուբնիկ տալը բանակի բարեփոխում չէ»,-եզրափակեց Մովսես Հակոբյանը:

Այս խորագրի վերջին նյութերը