Քաղաքական

24.02.2021 15:46


Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը բայրքաթարներ են Հայաստանի վրա․ Արամ Հարությունյան (տեսանյութ)

Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը բայրքաթարներ են Հայաստանի վրա․ Արամ Հարությունյան (տեսանյութ)

Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը կարծես բայրքաթարներեն Հայաստանի վրա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։

«Երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր կփռեմ ասֆալտին, ըստ էության, ինքը ասֆալտի տակի հողի մեջ փռեց մեր մատաղ սերնդին։ Մենք շանս, հնարավորություն ունենք, Աստված մեզ դաս տվեց, որ մենք չգնահատեցինք մեր հաղթանակները և երբ աղբը գալիս է իշխանության էդպես էլ պետք է լիներ»,-ասաց Հարությունյանը։

«Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանն այսօր լուծում է մեկ խնդիր՝ ստանալ երաշխիքներ անվտանգության»։

«Նա հասկացավ, որ այլևս չի կարող դուրս գալ ժողովրդի մեջ։ Նրա մեջ վախ կա։ Մեր համար շատ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը անվնաս լինի ԱԱԾ պադվալում, որովհետև դեռ շատ բաներ կան, որ պետք է բացահայտվեն, նաև կիսատ բաներ կան, որ չհասցրեց անել»,-ասաց Հարությունյանը։

Նրա կարծիքով, այն ամենը ինչ կատարվում է երկրում, կարող էր լինել 2008 թվականին, սակայն գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը դա թույլ չտվեց։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը