Լրահոս

15.04.2009 11:00


Վրաստանի ընդդիմությունն անցել է շուրջօրյա բողոքի ցույցերի

Վրաստանի ընդդիմությունն անցել է շուրջօրյա բողոքի ցույցերի

Վրաստանում, 6-րդ օրն անընդմեջ, շարունակվում են բողոքի ցույցեր՝ նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հրաժարականի պահանջով։ Ընդդիմությունն անցել է շուրջօրյա բողոքի ակցիայի՝ մայրաքաղաքի տարբեր մասերում վրաններ խփելով։ Առայժմ ընդդիմության ղեկավարներին հաջողվում է վերահսկել ցուցարներին, որոնց թիվը ավելանալու միտում ունի։ Հիշեցնենք, որ 2007թ.-ին  Վրաստանի ընդդիմության կազմակերպած հանրավահաքների հետևանքով Սահակաշվիլին հրաժարական տվեց, և նշանակվեցին արտահերթ նախագահական ընտրություններ։

 

Այս խորագրի վերջին նյութերը